Արարատում «ՎԱԶ-2106»–ն ընկել է ջրատարը, վարորդը և 2 ուղևորները ջրախեղդ են եղել
«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան հունվարի 9-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, շրջվել է Արարատի մարզի Հովտաշեն գյուղի տարածքով անցնող «Կախանով» ջրատարը:
Ինչպես Tert.am–ին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, պատահարի հետևանքով վարորդը` 1959 թ. ծնված Վանիկ Թարվերդյանը, և ուղևորներ` 1977 թ. ծնված Պապան Ավագյանը և 1998 թ. ծնված Վաչե Թարվերդյանը ջրախեղդ են եղել:
Կատարվում է քննություն:










