Բոստոնում գրիպի համաճարակի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել, մահացել է 18 երեխա

12:40 • 10.01.13

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի քաղաքապետ Թոմաս Մենինոն արտակարգ իրավիճակ է հայտարարել գրիպի համաճարակի պատճառով, որի զոհն է դարձել 18 երեխա, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։

 

«Սա գրիպի ամենավատ սեզոնն է, որը մենք տեսել ենք 2009թ. ի վեր, և մարդիկ պետք է այդ վտանգին լրջորեն վերաբերվեն»,- ասել է Մենինոն։

 

Ըստ վերջին տվյալների՝ Բոստոնում գրանցվել է գրիպով հիվանդանալու 700 դեպք, ինչը 10 անգամ ավելի է նախորդ տարվա ամբողջ սեզոնի համեմատ։


Մասաչուսեթսի կենտրոնական հոսպիտալից հայտնել են, որ գրիպի նախանշաններով ամեն օր հիվանդանոց է դիմում 40-80 մարդ։


«Այս առավոտ՝ ժամը 6-ի դրությամբ, մեզ մոտ կար արդեն ավելի քան 50 հիվանդ, ովքեր սպասում էին հոսպիտալացման»,- պատմել է հոսպիտալի բուժքույրերից մեկը։


Հանգստյան օրերին քաղաքում կանցկացվի գրիպի դեմ անվճար պատվաստում։