Ռուսաստանում դատում են 85-ամյա մորը շղթայված պահող մարդուն
Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանում դատում են ոմն Միխայիլ Լեսկինին, ով իր 85-ամյա մորը շղթայված է պահելիս եղել, հայտնում է НТВ-ն:
Ինչպես ասելը ինքը՝ Լեսկինը, այդ կերպ նա ցանկացել է «իրեն ազատել տարեց մորը անընդհատ հոգ տանելուց», որը, նրա պնդմամբ, հոգեկան հիվանդ է:
Հարևաններն իրենց հերթին վկայել են, որ որդին «հակահասարակական կենսակերպ ունի»:
Այս «կալանքը» տևել է 2012-ի սեպտեմբերից նոյեմբերի վերջ, երբ որդին մորը շղթայել է մահճակալին՝ խոչընդոտելով նրա տեղաշարժին սենյակից դուրս:
Տղամարդն իր մեղքն ընդունել է: Նրան մեղադրանք է ներկայացվել «Առևանգման հետ կապ չունեցող միջոցով մարդուն ապօրինի ազատությունից զրկելու» հոդվածով:










