Էստոնիայի նախագահը կպչուն ժապավեն է փակցրել համակարգչի վեբ-տեսախցիկին, որպեսզի հաքերները չհետևեն իրեն

16:22 • 10.01.13

Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսն իր համակարգչի վեբ-տեսախցիկին կպչուն ժապավեն է փակցրել, որպեսզի պաշտպանվի ցանցահեններից, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

 

Այդ մասին նախագահը հայտարարել է տվյալների պահպանմանը նվիրված համաժողովի ընթացքում։


«Նախագահի մտավախությունը, որ վեբ-տեսախցիկը կարող է հայտնվել ցանցահենների ձեռքում, լիովին արդարացված է»,- կարծում է Էստոնիայի համակարգչային անվտանգության ծառայության պետը։

 

Նրա խոսքով՝ կան ծրագրեր, որոնք հաքերներին հնարավորություն են տալիս վերահսկել «գրավված համակարգիչը» և դրան միացված սարքերը։

«Տեսախցիկից բացի, հնարավոր է ղեկավարել նաև համակարգչին միացված այլ սարքերը՝ տպիչ, բարձրախոս և այլն։ Սարքերը, որոնք այդ պահին չեն օգտագործվում և որոնք հնարավոր է անջատել, ապահովության համար կարելի է անջատել»,-ասել է նա։