Հունաստանում Կալաշնիկով ինքնաձիգի կիրառման համար ցմահ ազատազրկում կարող է սահմանվել
Հունաստանի արդարադատության նախարությունն առաջարկում է ցմահ ազատազրկման պատիժ սահմանել նրանց համար, ովքեր հանցագործություն են կատարել Կալաշնիկով ինքնաձիգով, հայտնում է Euromag-ը։
Նախարարությունը մտադիր է օրենսդրական փոփոխություններն արդեն առաջիկայում ներկայացնել խորհրդարանի քննարկմանը։
Ինչպես նշում է Greece Today-ը, վերջերս Հունաստանում հանցագործները բանկերի, բենզալցակայանների և խանութների վրա իրականացվող հարձակումների ժամանակ ավելի հաճախ են սկսել կիրառել Կալաշնիկով ինքնաձիգները։










