Գյումրիում 20-ամյա երիտասարդը մահացել է շմոլ գազի թունավորումից

11:44 • 10.01.13

Ոստիկանության Գյումրիի բաժին հունվարի 10-ին՝ ժամը 9.50-ին, ահազանգ է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13 փողոցի թիվ 2 շենքի բնակիչ, 1961թ. ծնված Մ. Ղ–ն:


Ըստ Ոստիկանության կայքի՝ ժամը 10.00-ի սահմաններում Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2000թ. ծնված Ա. Ղ–ն: Քիչ անց պարզվել է, որ բնակարանում է եղել նաև 1992 թ. ծնված Հ. Ղ–ն, որը մահացել է:


Հանգամանքները պարզվում են: