Չինաստանում մահապատժի է ենթարկվել Հրեշ-կանիբալ մականունով մոլագարը
Չինաստանում մահապատժի է ենթարկվել Հրեշ-կանիբալ մականունով մոլագարը, հայտնում է НТВ-ն։
Սերիական մարդասպան Չժան Յունմին մեղավոր է ճանաչվել 11 մարդու մահվան մեջ։ Կունմին քաղաքի դատարանը նրան մահապատժի է դատապարտել նախորդ տարվա հուլիսին, պարզաբանում է South China Morning Post-ը։
Ըստ պարբերականի տվյալների՝ Չժան Յունմին մասնատել է իր զոհերին հանցագործության հետքերը վերացնելու համար, այնուհետև կերել նրանց միսը և վաճառել տեղաբնակներին։
Մոլագարի հարևաններից մեկը խոստովանել է, որ մեկ անգամ տեսել է, թե ինչպես է նա իր տանից հանում սպանվածների ոսկորներով տոպրակները։










