Հալեպում դիպուկահարները գնդակահարել են հոգեբուժարանի հիվանդներին, մյուսները թափառում են փողոցներում

21:58 • 10.01.13

Հալեպում լքված հոգեբուժարանի երկու հոգեկան հիվանդ է գնդակահարվել դիպուկահարների կողմից. գրում է Courier Mail-ը՝ ընդգծելով, որ այդ միջադեպը վերհանում է մի հակամարտության սարսափները, որն արդեն 60 000 մարդու կյանք է խլել:

 

Ողբերգությունն ըստ Լոնդոնից գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի, տեղի է ունեցել երեկ Իբն Խալդունի անվան հոգեբուժարանում: Իսկ ավելի վաղ բնակիչներն ահազանգել էին, որ փողոցներում հոգեկան հիվանդ մարդիկ են շրջում:

 

Հոգեբուժարանը գտնվում է Նայրեբի ռազմաբազայի և Հալեպի օդանավակայանի մերձակայքում. այն ավերվել էր դեկտեմբերի 23-ի գնդակոծություններից:

 

Հալեպի Հին քաղաքի Դար ալ-Աջազա հոգեբուժարանը ևս վնասված է, սակայն անձնակազմը չի լքել կառույցը, և այն շարունակում է գործել: