Ահմադինեժադը Եգիպտոսի նախագահ Մուրսիին հրավիրել է Իրան
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիին Իրան է հրավիրել: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է պաշտոնական այցի շրջանակներում Եգիպտոսում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Ակբար Սալեհին, տեղեկացնում է Риа Новости-ն` հղում կատարելով եգիպտական ԶԼՄ-ներին:
Իրանի ԱԳՆ ղեկավարը 2-օրյա այցով Կահիրե է ժամանել, որի ընթացքում հանդիպել է Եգիպտոսի ղեկավարության և ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Բրահիմիի հետ:
Ալի Ակբար Սալեհին եգիպտական հեռուստատեսությունով ելույթ ունենալիս նշել է, որ Կահիրե է այցելել իրանա-եգիպտական հարաբերությունները քննարկելու համար, որոնք ամրանալու կարիք ունեն: Նախարարը նշել է, որ Կահիրեի և Եգիպտոսի միջև հարաբերությունները սերտացան 2011 թվականին Եգիպտոսում կայացած հեղափոխությունից հետո:
Խոսելով Մերձավոր Արևելքի վիճակի մասին, իրանական ԱԳՆ-ի ղեկավարը նշել է, որ «արտասահմանյան պետությունները չպետք է միջամտեն տարածաշրջանի երկրների ներքին գործերին` փորձելով լուծել ճնգաժամային խնդիրները»: Ըստ Սալեհիի՝ Մերձավոր Արևելքի երկրները կարող են իրենց խնդիրները լուծել առանց դրսի օգնության:










