Շիրակում 8 ավտոմեքենա է դուրս բերվել արգելափակումից

14:54 • 10.01.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 10-ին՝ ժամը 10.57-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում եղանակային վատ պայմանների պատճառով ավտոմեքենաները հայտնվել են արգելափակման մեջ: 


Ժամը 11.52-ին Ջաջուռի գյուղապետարանի տրամադրած տեխնիկայի օգնությամբ դուրս է բերվել 8 ավտոմեքենա: