Ամերիկացի զինվորն ամուսնացել է Skype-ի միջոցով
Աֆղանստանի պատերազմը չի խոչընդոտել այս զույգին ամուսնական կապ հաստատել, գրում է Courier Mail-ը՝ պատմելով ամերիկացի զինվորի մասին, ով իր ընկերուհու հետ ամուսնացել է Skype-ի միջոցով:
Երկու տարի ընկերություն անելուց հետո նորագույն տեխնոլոգիայի օգնությամբ ամուսնացել են Ժակլին Դուրհամն ու նրա ընկեր՝ Աֆղանստանում ծառայող Թրեյը:
Իր iPad-ից Ջորջիայի բնակչուհի Ժակլինը տեսել է, թե ինչպես են իրենց երդումները երգելով կրկնում ամուսնու ծառայակիցները: Նրանք նաև ամուսնական համբույր են փոխանակել:
Սպասվում է, որ նորաթուխ ամուսինն իր կնոջն իրականում կտեսնի արդեն այս տարվա վերջին:










