5-ամյա աղջիկը թունավորվել է շմոլ գազից

09:52 • 10.01.13

Հիվանդանոցից հունվարի 9-ին՝ ժամը 02.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա աղջիկ, տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

 

Երեխայի մայրն ասել է, որ նա թունավորվել է տանը գազից: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, երեխան թունավորվել է տանը շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

 

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: