Փարիզում 3 քուրդ կին է սպանվել, որոնցից մեկը՝ PPK-ի հիմնադիրներից
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գլխի հարվածում ստացած հրազենային վնասվածքով 3 քուրդ կնոջ դիակ է հայտնաբերվել, որոնցից մեկը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PPK) հիմնադիրներից է եղել։
Ինչպես նշում է Russia Today-ը, դիակները հայտնաբերվել են Փարիզում՝ Քրդական ինստիտուտի շենքի հարևանությամբ, տեղի ժամանակով 01։00-ին։
Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածներից մեկը 32-ամյա Ֆիդան Դողանն է, ով դասավանդել է տվյալ ինստիտուտում։










