Կալիֆորնիայի դպրոցներից մեկում կրկին կրակոցներ են հնչել. հաղորդվում է առնվազն երկու տուժածների մասին

22:42 • 10.01.13

Կալիֆորնիայի Տաֆտ քաղաքի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել: Առնվազն երկու մարդ է վիրավորվել, իսկ դպրոցականները տարհանվում են: Այս մասին գրում է USA Today-ը:


Հանցագործը ձերբակալվել է տեղի ժամանակով մոտ ժամը 9-ին:


Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերին Ադամ Լենզ անունով երիտասարդը մտել էր կրտսեր դպրոց և սկսել էր կրակել երեխաների և մեծահասակների վրա, որից հետո դիմել էր ինքնասպանության: Արդյունքում մահացել էր 27 մարդ: