Շվեյցարիայում բախվել են երկու գնացքներ. կան վիրավորներ

15:02 • 10.01.13

Շվեյցարիայի Նոյհաուզեն-ամ-Ռայնֆոլ կայարանում՝ Գերմանիայի հետ սահմանին, բախվել են երկու գնացքներ. կան վիրավորներ, տեղեկացնում է Вести-ն։

 

Ոստիկանությունը հաղորդում է 6 վիրավորի մասին, սակայն տարբեր լրատվամիջոցներ տեղեկացնում են մինչև 30 տուժածի մասին։


«Կան վիրավորներ, սակայն չենք մանրամասնում նրանց թիվն ու վնասվածքների ծանրությունը»,- «Ֆրանս պրես» գործակալությանն ասել է ոստիկանության մամուլի քարտուղարը։

 

Ականատեսները պատմել են, որ դեպքի վայր շտապօգնության մեքենաներ են ժամանել նաև գերմանական կողմից։

Նոյհաուզենի կայարանը փակ է, շրջանում դադարեցվել է երկաթուղային երթևեկությունը, ինչն ազդել է նաև գերմանական տարածքի վրա։