Իսրայելի ՊՆ-ի մոտ պայթյուն է որոտացել (թարմացված, լուսանկարներ)
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի կենտրոնում ռումբ է պայթել, հայտնում է Russia Today-ը՝ ներկայացնելով լուսանկարներ դեպքի վայրից: Ըստ Al-Arabiya-ի՝ կան տուժածներ: Նշվում է 4-10 թիվը:
Պայթյունն արձանագրվել է երկրի Պաշտպանության նախարարության շենքի մոտ: Պայթեցվել է մեքենա: Մեկ այլ վարկածով՝ պայթյուն է տեղի ունեցել ավտոբուսի մոտ, որը քրեական հաշվեհարդարի արդյունք է: Այս վարկածը առայժմ ամենահավանականն է համարվում:
Коммерсантъ-ը հաղորդում է, որ դեպքի վայրում են փրկարարական ջոկատները:
Մինչ այդ, Թել Ավիվը պատուհասել էին փոթորիկները, որոնց հետևանքով մարդիկ էին տարհանվել:










