Հնդկաստանում մառախուղի պատճառով բեռնատար է շրջվել. 25 զոհ

17:05 • 10.01.13

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում թանձր մառախուղի պատճառով բանվորներով գերբեռնված բեռնատար մեքենա է շրջվել, որի հետևանքով 25 մարդ է զոհվել, հայտնում է Courier Mail-ը:

 

Զոհերի թվում կան աշխատավոր կանայք ու երեխաներ:

Պարզվել է, որ բեռնատարում 40-ից ավելի մարդ է եղել, որոնք շրջում և հացահատիկ են հնձում:

 

Հնդկաստանում ամեն օր ճանապարհներին 300-ից ավելի մարդ է զոհվում: