ԱՄՆ-ում կարգելվի ինքնաթիռներով կապիկներ տեղափոխել

00:48 • 10.01.13

Կենդանիների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները հերթական հաղթանակն են նշել` միջազգային ավիաընկերություններին, այդ թվում նաև United Airlines-ին, արգելվելու է կապիկներ տեղափոխվել, որոնք օգտագործվում են լաբորատոր փորձերի համար: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


United Airlines ավիաընկերության ղեկավարությունը արդեն հաստատել է, որ համաձայն է նոր օրենքների հետ:


Հնարավոր է, որ United Airlines-ի օրինակին հետևեն նաև այլ միջազգային կազմակերպություններ:


PETA կազմակերպությունը խոստովանում է, որ օրենքին հետևում են 4 ընկերություններ` Air France-ը, China Eastert Airlines-ը, Philippine Airlines-ը և Vietnam Airlines-ը, սակայն ակտիվիստները չեն պատրաստվում հանձնվել: Նրանք պլանավորում են հետագայում էլ ճնշում գործադրել կազմակերպությունների ղեկավարությունների վրա` կենդանիներին փրկելու համար: