Վենեսուելայում խոշոր ավտովթարի արդյունքում 11 մարդ է մահացել

23:55 • 10.01.13

Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում մահացել է առնվազն 11 մարդ և ևս 75-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին գրում է Риа Новости-ն` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

 


Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Կարակասից 500 կմ հեռավորության վրա գտնվող Կաբիմաս բնակավայրի մոտակայքում: Ավտոբուսը մեծ արագության տակ բախվել է  ճամփեզրին կանգնած բեռնատար մեքենային: Դրանից հետո նրան են բախվել ևս մեկ ավտոբուս, 3 մարդատար մեքենա և բեռնատար:

 

 

Վենեսուելական Ultimas Noticias թերթը հաղորդում է, որ ավտոբուսներում գտնվում էին դասախոսներ, որոնք ուղևորվում էին Կարակաս` Ուգո Չավեսին նվիրված միջացառմանը մասնակցելու համար: