Հանրապետությունում առաջիկը 5 օրը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հունվարի 11-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, իսկ 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Քամին կլինի հյուսիս-արևմտյան 4-9մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք:
Օդիջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 10-ի համեմատ ընդհանուր առմամբ 8-10 աստիճանով:

Երևանում հունվարի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան 12.00C (1958 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -21.50C (1957 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -3.80C










