Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը կստանա արքայադստեր կոչում

14:19 • 10.01.13

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի որոշման համաձայն`  իր թոռ Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի առաջնեկի աղջիկ ծնվելու դեպքում նրան կտրվի արքայադստեր կոչում, հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով The Independant-ին։

 

Ըստ պարբերականի տվյալների՝ թագուհին համապատասխան հավաստագիրը ստորագրել է 2012թ. դեկտեմբերի 31-ին, առանց խորհրդարանի հետ համաձայնեցման։ Այս փաստաթղթի ստորագրումը նաև ենթադրում է, որ Ուիլյամի կինն ու դուստրն իրավունք կստանան կոչվել «թագավորական գերազանցություն», ինչպես նաև ժառանգել գահը՝ ըստ հերթականության։

 

Փորձագետները գտնում են, որ այս հավաստագրի ստորագրումը միանգամայն սպասելի էր։ Այսպիսով, թագուհին հասկացնել է տվել, որ ինքը կողմ է թագաժառանգների իրավահավասարությանը և դեմ է իգական սեռի թագաժառանգների իրավունքների սահմանափակմանը։