Ահաբեկչություն պակիստանյան բիլիարդի սրահում. 101 զոհ (թարմացված)

16:23 • 11.01.13

Պակիստանի Քուեթա քաղաքում տեղի է ունեցել վերջին 2 տարիների ամենաարյունալի ահաբեկչությունը, հայտնում է Courier Mail-ը:

 

Ինչպես հայտնում է «Ալ Արաբիա»-ն, քաղաքի բիլիարդի սրահներից մեկի վրա իրականացված կրկնակի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 101-ի, վիրավորներինը՝ 200-ի։ Ավելի վաղ հաղորդվում էր առնվազն 81 զոհի, 121 վիրավորի մասին:

 

Այս սրահը շիաների հավաքատեղիներից է: Նախնական տվյալներով՝ զոհերի թվում կան նաև փրկարարներ և ոստիկաններ:

 

Շիաները կազմում են Պակիստանի 180 մլն-անոց բնակչության 20 տոկոսը: Նրանք նաև սուննի ահաբեկիչների հաճախակի թիրախն են: