Բելգիայի դատախազությունը հրաժարվել է Բեռնար Առնոյին քաղաքացիություն տրամադրել
Բելգիայի դաշնային դատախազությունը մերժել է Եվրոպայի ամենահարուստ մարդուն՝ ֆրանսիացի Բեռնար Առնոյին բելգիական քաղաքացիություն տրամադրելու հարցում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
LVMH (Moët Hennessy -Louis Vuitton S.A.) ընկերության ղեկավարը բելգիական քաղաքացիություն ստանալու դիմում էր ներկայացրել նախորդ տարվա հուլիսին։ Իր եզրակացությունը պետք է ներկայացնի նաև Բելգիայի պետանվտանգության ծառայությունը։
Անձամբ Առնոն հայտնել է, որ եղել և մնում է Ֆրանսիայի հարկային ռեզիդենտը, իսկ երկքաղաքացիությունը նրան պետք է Բելգիայում բիզնեսը զարգացնելու համար։










