Ուղտերն ասեղի անցքում և այլ անհավանական մանրակերտներ ռուսաստանցի արվեստագետից (լուսանկարներ)

20:13 • 11.01.13

Ռուսաստանցի մինիատյուրիստ Նիկոլայ Ալդունինը ցույց է տվել, թե ուղտն ինչպես կարող է անցնել ասեղի անցքով. գրում է Daily Mail-ը՝ ներկայացնելով նրա մանրակերտ աշխատանքները:

 

Աղբյուրը նշում է, որ նման աշխատանք կատարելու համար 56-ամյա Ալդունինը սեփական սրտի բաբախումների արանքում է աշխատում, որպեսզի ձեռքերը կատարյալ լավ գործեն՝ առանց չնչին դողի:

 

Մոսկվացի արվեստագետն աշխատում է ասեղների և լուցկու հատիկների հետ՝ 28 տարվա հնության մանրադիտակով:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ժամանակին Հիսուս Քրիստոսն ասել է. «Դյուրին է ուղտը ասեղի անցքեն անցնի, քան թէ' հարուստը Աստծո թագավորությունը մտնե»: