Գերմանիայում ուղղաթիռն ընկել է մայրուղու վրա
Գերմանիայի հարավում գտնվող Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում ուղղաթիռն ընկել է սրընթաց մայրուղու վրա, որի արդյունքում օդաչուն մահացել է: Այս մասին Риа Новости-ին է հայտնել շրջանային ոստիկանության ներկայացուցիչ Շվեբիշ-Հալլը:
Ըստ նրա՝ միջադեպը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին` A6 մայրուղու վրա: Ուղղաթիռը դիպել է ճանապարհի կողքով անցնող լարերին և պայթել է: Ուղղաթիռի վառվող մասերը ընկել են ճանապարհի վրա` դիպչելով նաև ընթացող բեռնատարին:
A6 մայրուղով երթևեկությունը երկկողմանիորեն դադարեցված է: Այս մայրուղին հատում է ամբողջ Գերմանիան` անցնելով մի շարք քաղաքների միջով:










