Աթենքում հրկիզել են 5 հայտնի լրագրողների տները
Աթենքում այսօր առավոտյան հրկիզել են 5 հայտնի լրագրողների տներ, ովքեր հիմնականում աշխատում են հեռուստաընկերություններում։ Իշխանությունների համաձայն՝ հանցագործներն այդ կերպ փորձել են վախեցնել լրատվամիջոցների աշխատակիցներին, տեղեկացնում է ռուսական Взгляд-ը։
Բոլոր դեպքերում օգտագործվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր։
Հրկիզումները տեղի են ունեցել 4 շրջաններում՝ տեղի ժամանակով 3։40-ից 4։45-ի սահմաններում։
Դրանից մի քանի ժամ առաջ երկու խմբեր գրավել են հեռուստաընկերությունների երկու ստուդիաներ։
Մի խումբը՝ բաղկացած 30-40 մարդուց, մուտք է գործել Հունաստանի պետական հեռուստաընկերության ստուդիա և բողոքել կառավարության դեմ։
Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Սիմոս Կեդիկօղլուն հայտարարել է, որ լրագրողներին փորձում են վախեցնել։










