Գյումրիում գողացել են ՌԴ քաղաքացու ոսկյա շղթան՝ պատճառելով է 780.000 դրամի վնաս

16:51 • 11.01.13

Ոստիկանության Գյումրիի բաժին հունվարի 10-ին՝ ժամը 06.40-ին, դիմել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հունվարի 9-ի, ժամը 22.00-ից մինչև հունվարի 10-ի ժամը 02.00-ն ընկած ժամանակահատվածում, իր ծանոթ Ազատուհին հյուրընկալվելով իր տանը և օգտվելով իր անուշադրությունից, գողացել է ոսկյա շղթան` պատճառելով 780.000 դրամի նյութական վնաս:


Ըստ Ոստիկանության կայքի՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ազատուհին 1987 թ. ծնված Ազատուհի Պ.-ն է:

 

Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: