Հանգուցյալ դերասան Կինսկիի դուստրը մեղադրել է հորը մանկապղծության մեջ
Հանգուցյալ դերասան Կլաուս Կինսկիի ավագ դուստրը՝ Պոլան, մեղադրել է հորը մանկապղծության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Stern ամսագրին տված հրացազրույցում 60-ամյա Պոլա Կինսկին պատմել է, որ որոշել է խախտել հոր մահից հետո ավելի քան 20 տարվա լռությունը, քանի որ չի կարող համակերպվել մեծ դերասանի պահպանված բարի համբավի հետ։
Կալիֆոռնիայում 1991թ.-ին 65 տարեկանում կյանքից հեռացած Կինսկին նկարահանվել է 1970-80-ականների հայտնի արևմտագերմանական ֆիլմերում։ Նրա բուռն անձնական կյանքը բոլորին է հայտնի, սակայն այն մասին, որ նրա «սեռական ախորժակի» զոհն են դարձել նաև երեխաները, քիչ է հայտնի։
Նրա ավագ դուստրը պատմել է, որ հայրը վճարել է իրեն, որպեսզի նա լինի նրա «փոքրիկ սեքսուալ օբյեկտը»։
«Ամենասարսափելին՝ նա մի անգամ ինձ ասեց, որ դա շատ բնական երևույթ է և որ աշխարհում բոլոր հայրերն են դա անում իրենց երեխաների հետ»,- ասել է Կինսկին, ում հարցազրույցը լույս է տեսել հինգշաբթի։
Նա այսքան տարի լռել է, քանի որ հայրն արգելել է նրան պատմել այդ մասին։
Կինսկիի խոսքով՝ «դա» տևել է մինչև նրա 19 տարեկան դառնալը։










