Օտարերկրյա զորքերը ժամանել են Մալի. լրատվամիջոցներ

10:15 • 11.01.13

Ականատեսների վկայությամբ՝ օտարերկրյա զինծառայողներն ու զինտեխնիկան հասել են Մալիի Սևարե ռազմաբազան, տեղեկացնում է Взгляд-ը՝ «Ֆրանս պրես» գործակալությանը հղումով։


Գործակալության զրուցակիցները տեղեկացրել են, որ մի քանի ինքնաթիռներ վայրէջք են կատարել Սևարեի օդանավակայանում։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալիում ստեղծված իրավիճակի պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրվել, որի ընթացքում միջազգային հանրությանը կոչ էր արվել խաղաղապահ զորակազմ մտցնել Մալիի հյուսիս, որտեղ հարձակումներ են իրականացնում ապստամբ իսլամիստները։


Մալիի նախագահն իր հերթին Ֆրանսիային կոչ էր արել օգնել՝ ապստամբեներին դիմակայելու հարցում։


Նշենք, որ անցյալ ամիս ՄԱԿ-ը 3 հազար զինվոր ուղարկելու համաձայնություն տվեց՝ Մալիում իրավիճակը կայունացնելու համար։ Ապստամբները, որոնք հավանաբար կապ ունեն «Ալ-Կաիդա»-ի հետ, իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում իսլամական շարիաթի օրենքների վրա հիմնված ռեժիմ են հաստատել։