Իսպանիայում լողափերի փոխարեն զբոսաշրջիկներին կառաջարկվեն նոր սերնդի լողավազաններ
Մոտ ժամանակներում լողափնյա զբոսաշրջությունն Իսպանիայում էական փոփոխությունների կենթարկվի՝ շնորհիվ մի շարք տեխնոլոգիական նորարարությունների, գրում է Euromag-ը։
Փոփոխությունների նպատակն է հիմնովին փոխել լողափնյա հանգստի կոնցեպցիան, որի շրջանակներում էլ կկառուցվեն նոր սերնդի լողավազաններ՝ արհեստական ծովի ալիքներով ու հսկայական ծովածոցերով։
Ինչպես նշում է Hostel Tur-ը, արհեստական լողավազաններն ու ծովածոցերն անշուշտ չեն կարող փոխարինել լողափերին, սակայն բոլոր շանսերն ունեն դառնալ դրանց հիանալի այլընտրանքը։










