Օբամային քննադատել են ամբողջովին սպիտակամորթ, արական սեռի նախարարների կաբինետի համար

10:03 • 11.01.13

ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահ Բարաք Օբաման հայտնվել է քննադատությունների կենտրոնում իր իսկ կուսակիցների՝ դեմոկրատների կողմից՝ ամբողջովին սպիտակամորթ և արական սեռի ներկայացուցիչներից բաղկացած նախարարների կաբինետ ունենալու համար, հայտնում է News Max-ը՝ հղում կատարելով Reuters-ին։

 

Դեմոկրատներին հատկապես դուր չի եկել այն հանգամանքը, որ գործադիր իշխանության կարևորագույն պաշտոններում նշանակվել են միայն սպիտակամորթ տղամարդ քաղաքական գործիչներ։ Այնուհետև կայքը հիշեցնում է, որ անցած մի քանի շաբաթների ընթացքում Օբաման 4 սպիտակամորթ տղամարդկանց թեկնածություններ է առաջարկել ֆիննախի (Ջեք Լյու), պետքարտուղարի (Ջոն Քերի), Կենտրոնական հետախուզական վարչության (Ջոն Բրենան) և ռազմական գերատեսչության ղեկավարի (Չակ Հեյգել) պաշտոնների համար։ Այս առաջադրումների հետ մեկտեղ նախագահը կորցրել է իր կաբինետի առաջին իսպանուհի քաղաքական գործչին՝ Հիլդա Սոլիսին և մեկ այլ սևամորթ կնոջ՝ Լիսա Ջեքսոնին։

 

Դեմոկրատները գտնում են, որ կաբինետում ստեղծված պատկերը շատ հիասթափեցնող է և վրդովեցուցիչ։ Նրանց կարծիքով՝ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է նման լինի ԱՄՆ բնակչությանը, որպեսզի  կառավարությանը հասանելի լինեն երկրի բոլոր էթնիկ բնակիչների հոգսերը։