Ֆրանսիան գործողություն է սկսել Մալիում

22:06 • 11.01.13

Ֆրանսիան գործողություն է սկսել Մալիում՝ հետ մղելու ապստամբներին, որոնք վերահսկում են երկրի հյուսիսը, հայտնում է Russia Today-ը:

Մալիին իրենց աջակցությունն են ցույց տալիս նաև Նիգերիայի և Սենեգալի կառավարական ուժերը:


Ավելի վաղը ՄԱԿ-ը կոչ էր արել, որպեսզի «անհապաղ արտասահմանյան զորքեր տեղակայվեն» Մալիում և հաստատել էր 3000 աֆրիկացի զինվորների միջոցով երկրի հյուսիսը վերանվաճելու ծրագիրը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել էր կանգնեցնել Ալ-Կաիդային հարող ապստամբների առաջխաղացումը: Ապստամբները սպառնում են գրավել Մոպտի քաղաքը, ինչն ավելի խոցելի կդարձնի մայրաքաղաք Բամակոն:

 

Մինչ այս Ֆրանսիան Մալիին աջակցում էր միայն լոգիստիկայի հարցերում և զինուժի վերապատրաստմամբ: