Պերմում մանկապարտեզի դաստիարակչուհին երեխային սխալմամբ քլորի լուծույթ է խմեցրել

17:40 • 11.01.13

ՌԴ Պերմ քաղաքի մանկապարտեզներից մեկում դաստիարակչուհին սխալմամբ 2 տարեկան երեխային քլորի ջրային լուծույթ է խմեցրել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ՆԳՆ շրջանային վարչությանը։

 

«Երեխան ջուր է խնդրել, մանկավարժը եռացրած ջրով կաթսայից հեղուկ է լցրել երեխայի համար։ Դրանից մի քանի րոպե առաջ այդ կաթսայում դայակը քլոր էր լցրել՝ սպասքն ախտահանելու նպատակով։ Արդյունքում երեխան բերանի և կոկորդի շրջանում ստացել է քիմիական այրվածք»,- ասվում է վարչության կայքում։

 

Ոստիկանությունը հարցաքննել է մանկապարտեզի աշխատակիցներին։ Դժբախտ պատահարի փաստով ստուգումներ են անցկացվում։