Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի, Բագրևանդի, Նորագավիթի 1-ին փողոցների արագաչափերը կգործեն հունվարի 16-ից
Երևանի Մարշալ Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի, Բագրևանդի և Նորագավիթի 1-ին փողոցներում ու Արտաշատի և Նուբարաշենի խճուղիներում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը կգործարկվեն 2013 թվականի hունվարի 16-ից, այս մասին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
«Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,– ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:










