Ռուսաստանը կոչ է անում Վենեսուելայի ներքին գործերին չմիջամտել

01:18 • 11.01.13

Մոսկվան պնդում է, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ Վենեսուելայում իրավիճակի ապակայունացում: Նման հայտարարություն է այսօր հրապարակել ՌԴ ԱԳՆ-ն, հաղորդում է vesti.ru-ն:


«Բոլոր նրանց համար, ովքեր հետևում են Վենեսուելայում ձևավորվող բարդ իրավիճակին, մեր խորին համոզմամբ, պետք է լինի երկրի ներքին գործերին չմիջամտելու, ինչպես նաև երկրի սահմանադրությանը անվերապահորեն հետևելու սկզբունքը, որի մեկնաբանման իրավունքը բացառապես վերապահված է իշխանության կոմպետենտ մարմիններին», - ասվում է նախարարության մեկնաբանության մեջ:


ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտարարում է, որ այդ կապակցությամբ ԱԳՆ ի գիտություն է ընդունել Վենեսուելայի Գերագույն դատարանի սահմանադրական պալատի եզրակացությունը Ուգո Չավեսի երդմնակալության՝ անորոշ ժամանակով հետաձգելու օրինականության վերաբերյալ:


Միևնույն ժամանակ նախարարությունում նշել են, որ անթույլատրելի են համարում նման հասկացողությունը «շտկելու» և երկրի ներքին իրավիճակին խառնվելու փորձերը: