Ռիո դե Ժանեյրոյում նկարիչը սպանված է հայտնաբերվել իր իսկ ստեղծած հուշարձանի մոտ

18:25 • 11.01.13

Ռիո դե Ժանեյրոյում հունվարի 10-ին հայտնաբերվել է նկարիչ Խորխե Սելարոնի դին։ Նրա դին հայտնաբերվել է Սուրբ Թերեզայի վանքի աստիճանների մոտ, որոնք արվեստագետը վերածել է Ռիո դե Ժանեյրոյի տեսարժան վայրերից մեկը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով BBC News-ին։

 

Ոստիկանությունը չի նշում նրա մահվան պատճառը, սակայն չի բացառում այն վարկածը, որ նկարիչը սպանվել է. նրա ընկերները վստահեցնում են, որ նա սպառնալիքներ է ստացել։ Սելարոնը պատմել է իր ծանոթներին, որ իրեն սպառնացել է իր հետ միևնույն արվեստանոցում աշխատող մի մարդ։

Նկարիչը 65 տարեկան էր։

 

Ռիո դե Ժանեյրոյի բնակիչները պատմել են, որ Սելարոնին Լապա թաղամասում գիտեին բոլորը, որտեղ նա աշխատել է 20 տարի։ Տեղի բնակիչների խոսքով՝ նա այդ բոհեմական թաղամասի խորհրդանիշն էր։