Այսօր Շնորհակալություն հայտնելու միջազգային օրն է
Այսօր նշվում է Շնորհակալություն հայտնելու միջազգային օրը (International Thank You Day), որը կարելի է համարել տարվա ընթացքում «ամենաքաղաքավարի» տոներից մեկը, գրում է calend.ru-ն։
Մենք բոլորս էլ գիտակցում ենք լավ պահվածքի նշանակությունը, դրա անհրաժեշտությունն առօրյա կյանքում, սակայն շնորհակալությունների մեծ մասն արտահայտում ենք ինքնաբերաբար՝ չմտածելով դրա իմաստի մասին։
Սակայն շնորհակալական բառերն ունեն մոգական հատկություն. դրանց օգնությամբ մարդիկ ուրախություն են պարգևում միմյանց, իրենց ուշադրությունն են արտահայտում և փոխանցում դրական հույզեր, առանց որի մեր կյանքը կդառնար տխուր և մռայլ։
Հոգեբանները վստահ են, որ շնորհակալական բառերը «բանավոր շոյանքներ» են, որոնք ունակ են հանգստացնել և ջերմացնել իրենց տաքությամբ։ Կարևորը, որ այդ խոսքերն արտասանվեն անկեղծությամբ։










