ԱՄՆ-ի միջուկային սուզանավը Հորմուզի նեղուցում բախվել է ձկնորսական նավի
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող «Ջեքսոնվիլ» միջուկային սուզանավը Հորմուզի նեղուցում բախվել է ձկնորսական նավի, ինչի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է Взгляд-ը
Միջադեպի հետևանքով վնասվել է միայն սուզանավի շրջադիտակը, իսկ ռեակտորի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։ «Ջեքսոնվիլ»-ի հրամանատարությունը գտնում է, որ ձկնորսական նավի անձնակազմը, հնարավոր է, նույնիսկ չի էլ զգացել, որ բախվել է մեկ այլ օբյեկտի։
Տեղի ունեցած միջադեպն առիթ է հիշեցնելու, որ անցած տարի Իրանը բազմիցս սպառնացել է փակել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհում տանկերներով տեղափոխվող նավթի 40%-ը։










