ԱՄՆ-ում ալիգատորը պահպանում էր թմրանյութի պահեստը
ԱՄՆ-ում ոստիկանները սեփական տներից մեկում հայտնաբերել են կես մետր երկարություն ունեցող ալիգատորի, որը պահպանում էր թմրանյութերի պահեստը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Սովորաբար մենք հանդիպում ենք պահակային շների, սակայն պահապան ալիգատորը ծայրահեղ արտակարգ երևույթ է»,- իրավիճակը մեկնաբանում է ոստիկանությունը:
Ալամեդ շրջանի իրավապահ մարմինների աշխատակիցները եկել էին 32-ամյա Ասսիֆ Մեյրի տուն` խուզարկություն կատարելու համար: Մեյրը պայմանականորեն ազատ է արձակվել, սակայն պետք է մնա իշխանությունների հսկողության տակ:
Նրա տանը ոստիկանները հայտնաբերել են 15 կգ մարիխուանա և «Mister Nibbler» մականունով ալիգատորին: Ըստ իրավապահների, այս կերպ տերը ցանկանում էր վախեցնել թմրանյութեր գողացողներին:










