Լոս-Անջելեսի ոստիկանությունը ազատագրել է պատանդ վերցված 14 անձանց

23:43 • 11.01.13

ԱՄՆ կալիֆոռնիական Վեստչեստեր քաղաքի Nordstrom Rack հանրախանութում անհայտ անձինք լույս հինգշաբթի գիշերը պատանդ էին վերցրել 14 մարդու, հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում անելով KTLA հեռուստաալիքի այսօրվա հաղորդմանը:



KTLA-ի տեղեկություններով, երկու դիմակավորված անձինք, զենքի սպառնալիքով, խանութի անձնակազմի 14 մարդու փակել են պահեստային հատվածում:


Հանցագործները կարողացել են փախուստի դիմել: Քաղաքը շրջափակված է ոստիկանության կողմից: Հանցագործներին հայտնաբերելու միջոցառումներ են իրականացվում: