ԱՄՆ-ն Աֆղանստանի հետ համաձայնագիր կկնքի երկրում մնացող զորքերի կարգավիճակի մասին. Օբամա
Աֆղանստանից ԱՄՆ զորամիավորման հիմնական կոնտենգենտի դուրսբերումից հետո աֆղանական կողմի հետ համաձայնությունը` երկրում ԱՄՆ-ի զորքերի կարգավիճակի և ներկայության նպատակների վերաբերյալ կարող է կնքվել արդեն այս տարի, նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Հուսով եմ, որ այս տարի մենք կհաստատենք չափանիշները և պայմանները այն միավորների ներկայության համար, որոնք կշարունակեն աֆղանական անվտանգության ուժերի մասնագետների ուսուցումը և նախապատրաստումը, ինչպես նաև հակաահաբեկչական գործողությունների համակարգումը:
Մենք հաստատում ենք, որ աֆղանական կողմին կտրամադրենք ողջ հնարավոր օգնությունն այդ հարցում», - ասել է Օբաման Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Օբաման նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն իր զորամիավորումը երկրից դուրս կբերի 2014թ. վերջին, իսկ այն խմբավորման թվաքանակը, որը պետք է մնա Աֆղանստանում, կհաստատվի մոտ ամիսներին:
ԶԼՄ-ների տեղեկություններով, ԱՄՆ Աֆղանստանում կարող է թողնել 3-6 հազար զինծառայող՝ դեսպանատան պահպանության և աֆղանական ուժերի ուսուցման համար:










