Սիսիան-Գորիս ավտոճանապարհին փրկարարները արգելափակումից 10 ավտոմեքենա են դուրս բերել

10:40 • 12.01.13

Հունվարի 12-ին՝ ժամը 02։00-ին, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին` Հարժիս գյուղի խաչմերուկում, ձնաբքի հետևանքով մեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է օգնություն:

 

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի հրշեջ֊փրկարարները` «Ուազ» ավտոմեքենայով: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա: