Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում լիցքավորված հրանոթ է հայտնաբերվել

18:19 • 12.01.13

Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում պահվող ԱՄՆ-ի անկախության պատերազմի ժամանակից մնացած հրանոթը պարզվել է պատրաստ է մարտի, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The New York Times-ին :
 

Երբ բրիտանացիներից ավարառված զենքը բացել են մաքրելու համար, այնտեղ գունդ և վառոդ են հայտնաբերել: Ժամանած նյույորքցի պայթյունատեխնիկները վնասազերծել են զենքը՝ դրա միջից դուրս գլորելով ու հանելով գունդը: Դրանից հետո նրանք հրանոթը այգուն են վերադարձրել արդեն զուտ որպես պատմական արտեֆակտ:
 

Ամերիկացիները բրիտանացիներից հրանոթը վերցրել էին 1780-ին, երբ բրիտանական ռազմանավը խորտակվել էր Իսթ Ռիվերում: