Բրիտանական դատարանը երկու հաքերներին դատապարտել է 100 ժամյա հասարակական պարտադիր աշխատանքի

01:27 • 12.01.13

2011թ. 27-ամյա Ջեյմս Մարկսը և 16-ամյա Ջեյմս Մակկորմիկը տնային համակարգիչների օգնությամբ կոտրել էին Sony Music Entertainment ընկերության ամերիկյան սերվերները և բեռնել մոտ 8 հազար ֆայլեր, որոնք վերաբերում էին ամերիկյան լեգենդար պոպ երգիչ Մայքլ Ջեքսոնի արվեստին:

 

Նրանք անմիջապես ձերբակալվել էին Sony-ի կողմից ոստիկանությանը հայտարարություն տալուց հետո: Հաքերների էլեկտրոնային նամակագրությունից պարզ էր դարձել, որ երիտասարդները նպատակ ունեին վաճառել գողացած ֆայլերը:

 

Գողոնը պարունակում էր երգչի ելույթների տեսանյութեր, նկարներ և հոլովակներ: