Պուտինը պատասխանել է Ջոլիի՝ «Դիմա Յակովլևի օրենքը» չեղյալ համարելու մասին խնդրանքին.լրատվամիջոցներ

10:47 • 12.01.13

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի խնդրանքին, որով դերասանուհին խնդրում է նախագահից չեղյալ համարել «Դիմա Յակովլևի օրենքը», հայտնում է Взгляд-ը։

 

Ի պատասխան Պուտինն առաջարկել է դերասանուհուն ամուսնանալ Բրեդ Փիթի հետ Ռուսաստանում, գրում է ամերիկյան National Enquirer տաբլոիդը։

 

Նա խոստացել է վերանայել օրենքը, եթե Ջոլին համաձայնվի ամուսնանալ Փիթի հետ Մոսկվայի կենտրոնում կամ Սանկտ Պետերբուրգի հայտնի ամրոցներից մեկում։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջոլին խնդրել է Պուտինից չեղյալ համարել օրենքը, որն արգելում է ամերիկացիներին ռուս երեխաներ որդեգրել։

Հիշեցնենք, որ սույն օրենքը Պուտինը ստորագրել էր դեկտեմբերի 28-ին։