Մոսկվայում հայտնաբերվել է ռադիոհաղորդավարուհու մասնատված դիակ. նրա ամուսինը ձերբակալվել է
Մոսկվայում նախօրեին հայտնաբերվել է հունվարի 3-ից անհետացած ռադիոհաղորդավարուհի Իրինա Կաբանովայի դիակը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։Նրա դիակը հայտնաբերվել է մեքենայի բեռնախցում։
Սպանության մեջ մեղադրվել է նրա ամուսին Ալեքսեյ Կաբանովը, ով Մոսկվայի Գոլովինի դատարանի որոշմամբ այսօր ձերբակալվել է, հայտնում է Газета-ն։
Տղամարդը խոստովանել է մեղքը։ Սկզբում նա Facebook-ի իր էջում գրել էր, թե վիճաբանությունից հետո իր կինը դուրս է եկել տանից ու չի վերադարձել, սակայն այնուհետ հայտնել, որ վեճից հետո խեղդամահ է արել կնոջն ու մասնատել դիակը։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «սպանություն» հոդվածի հատկանիշերով, որը դիտարկում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Ըստ rusnovosti.ru-ի՝ Իրինա Կաբանովան հաղորդում է վարել ռադիոյով։ Նրա 3 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց՝ համալիր բուժզննման նպատակով, մոտ ժամանակում կորոշվի նրանց խնամակալության հարցը։










