Փասադենայում 18-ամյա հայազգի երիտասարդը մահացու ելքով վրաերթի է ենթարկվել
ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում՝ Foothill 210 Freeway մայրուղու վրա, մահացու ելքով վրաերթի է ենթարկվել 18-ամյա հայազգի Առնո Շախմալյանը, հայտնում է Glendale News Press-ը։
Կալիֆոռնիայի իրավապահների տեղեկությունների համաձայն՝ դեռևս չպարզված հանգամանքներում Շախմալյանն ու իր հետ եղած մյուս ուղևորը՝ 18-ամյա Գաբրիել Լավարոն, դուրս են եկել Lexus մակնիշի մեքենայից և շարժվել դեպի մայրուղու կենտրոն։ Դեպի արևմուտք ուղևորվող բեռնատարի 40-ամյա վարորդը, չկարողանալով շրջանցել 2 երիտասարդներին, վրաերթի է ենթարկել նրանց։
Հայազգի երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է Huntington Memorial Hospital հիվանդանոցում, իսկ նրա ընկերոջը հաջողվել է ողջ մնալ։










