ԱՄՆ-ում տատն ու պապը 19 տարի թաքցրել են թոռանը ծնողներից

14:59 • 12.01.13

ԱՄՆ Ինդիանա նահանգում 1994թ.-ին անհետացած 5-ամյա Ռիչարդ Լենդերս կրտսերը հայտնաբերվել է 19 տարի անց, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով ԻՏԱՌ ՏԱՍՍ-ին։

 

Պարզվել է, որ տղայի տատն ու պապը դժգոհ են եղել երեխայի ծնողների տված դաստիարակությունից և տարել նրան անհայտ ուղղությամբ։

2008թ.-ին ենթադրյալ առևանգողներն ազատ են արձակվել, իսկ գործն ուղարկվել է արխիվ։ Սակայն վերջերս Մինեսոտայում «երևացել» է Ռիչարդ Լենդերս կրտսերի սոցապահովագրման քարտի համարը։

 

Բազայի տվյալների ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ համարի տիրոջ անունը չի համընկնում վարորդական իրավունքում նշված անվան հետ։ Ոստիկանները համեմատել են Ինդիանայի և Մինեսոտայի տղաների լուսանկարները և պարզել, որ դա նույն մարդն է։


Մոտ ժամանակներում կորած տղան կհանդիպի իր ծնողների հետ։