Յուրի Վարդանյանը սպորտի նախարա՞ր
«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրել է, որ շուտով հնարավոր է սպորտի նախարարի փոփոխություն.
«Մարզաշխարհում լուրեր են պտտվում, որ առաջիկա փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը»:
Հիշեցնենք, որ ներկայումս սպորտի նախարարը ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն է, ով այս պաշտոնը ստանձնել է 2012թ. ամռանը:










