ԱՄՆ-ում ինքնասպան է եղել համացանցային հայտնի ակտիվիստ Ահարոն Շվարցը

10:31 • 13.01.13

Նյու Յորքում ինքնասպան է եղել համացանցային ակտիվիստ, RSS ձևաչափի համահեղինակ և Reddit նախագծի համահիմնադիր Ահարոն Շվարցը, հայտնում է Вести-ն։ 


26-ամյա ծրագրավորողի դին հայտնաբերվել է իր բնակարանում կախված վիճակում։ Ըստ նախնական տվյալների դեպքը պատահել է հունվարի 11-ին։


Տեղեկատվության ազատ տարածման ջատագով Շվարցը խնդիրներ ուներ օրենքի հետ։ 2008թ. նա անցնում էր Դաշնային դատական համակարգի սերվերներից միլիոնավոր փաստաթղթերի անօրինական վերբեռնման գործով։ Այն ժամանակ ծրագրավորողին ոչ մի մեղադրանք չներկայացվեց։


Շվարցը ակտիվ բլոգեր էր, գրել է մի շարք լայնորեն քննարկված հոդվածներ։ Հայտնի է դարձել որպես Demand Progress ակտիվիստների խմբի ղեկավար, որը քարոզում էր համացանցում գրաքննադատության վերացում։